Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ալիևը BBC-ի եթերում խայտառակում է իրեն

Ալիևը BBC-ի եթերում խայտառակում է իրեն
09.11.2020 | 15:33

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այլևս բաց չի թողնում որևէ հնարավորություն իրեն հեղինակազրկելու համար: Այս անգամ նա ծաղրի է ենթարկվել BBC-ի եթերում՝ չխորշելով կեղծիք տարածել միջազգային լրատվամիջոցների եթերում:

Նա սկսել է ապատեղեկատվություն որակել ոչ միայն հայկական կողմի փաստերը, այլև BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի և Human Rights Watch կազմակերպության մանրամասն փաստագրված վկայությունները, որ ադրբեջանական կողմը կասետային և այլ տեսակի զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը: Ալիևը BBC-ի թղթակցի խոսքերն ապատեղեկատվություն է որակել:


Լրագրողի դիտարկմանը, որ Ստեփանակերտում աշխատող BBC-ի թղթակիցն արձանագրել է, որ տեղի խաղաղ բնակչությունը թիրախավորվել է, թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, Ալիևը նշել է, որ կասկածում է այդ վկայությանը: «Ես կասկածում եմ այդ վկայությանը: Դա կարող է լինել կեղծ տեղեկատվություն»,- նշել է Ալիևը: Հարցին՝ ադրբեջանական կողմը Արցախի բնակչության նկատմամբ կիրառել է կասետային զինատեսակներ, որի վկայություններ, լուսանկարներ, տեսանյութեր կան, այդ բոլորը մանրամասն փաստագրված է Human Rights Wathc-ի կողմից, Ադրբեջանի նախագահը դարձյալ նշել է, որ այդ բոլորը կեղծ է.
– Մենք չենք օգտագործել դրանք, դա մեկ այլ կեղծ տեղեկատվություն է:
– Ամեն ինչ կեղծ տեղեկատվությո՞ւն է:
– Այո, ինչո՞ւ` ոչ…


Անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորմանը, Ալիևը նշել է, որ դա կարող է լինել իրենց հրետանու սխալը, լրագրողի հարցին՝ հնարավոր է սխալվել մեկ օրվա մեջ երկու անգամ, Ալիևը ասել է՝ այո:

Դիտվել է՝ 2554

Մեկնաբանություններ