Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուս խաղաղապահ ուժերը տեղափոխող 9 ինքնաթիռ մեկնել է Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահ ուժերը տեղափոխող 9 ինքնաթիռ մեկնել է Լեռնային Ղարաբաղ
10.11.2020 | 17:27

Ռուս խաղաղապահներին տեղափոխող առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից մեկնել են Լեռնային Ղարաբաղ՝ հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

«Առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները, որոնք իրականացնում են ռուս խաղաղապահների տեղափոխումն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առաքելության կատարման տարածք, օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից։ Օդանավում էին խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, ավտոմոբիլային տեխնիկան, զրահափոխադրիչները և նյութական ռեսուրսները», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ևս հինգ ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ։
ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։

Դիտվել է՝ 2552

Մեկնաբանություններ