Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շատ ծանր օրեր. Պատրիկ Արտեմի

Շատ ծանր օրեր. Պատրիկ Արտեմի
29.05.2022 | 10:50

Երկիրը մահացու վտանգի մեջ է. եթե հիմա առաջը չառնենք, էլ այլևս չենք կարող երբե՛ք։
Կարսի նահանգը՝ Կարս բերդաքաղաքով և 20,7 հազար քառակուսի կիլոմետրով (հինգ Արցախի չափ տարածք), հայ գործակալների դավաճանության պայմաններում (մենք ունեինք 10 հազար զորք, թուրքերը՝ 7 հազար), բերդը հանձնվեց, բոլոր հայերը գերի վերցվեցին, և ոչ ոք չվերադարձավ։ Այդպես ընդմիշտ կորցրինք Կարսի բարձրավանդակը, որը մեր հացի շտեմարանն էր։


Հիմա էլ նույն վիճակում է Հայաստանը․ թուրքական մի գործակալ խաբեությամբ զավթել է իշխանությունը և ուզում է հայ ժողովրդի Հայրենիքը հանձնել թուրք-թաթար տանդեմին: Գործակալը մեր ժողովրդի մի մասին իրեն ենթարկած երկիրը տանում է ոչնչացման, իսկ Թուրքիան և Ադրբեջանը հրճվում են:

Դիտվել է՝ 7561

Մեկնաբանություններ