Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օգնություն՝ Էրդողանին

Օգնություն՝ Էրդողանին
05.09.2023 | 15:08

Ասենք թե, կարելի է ռուսներից հազար անգամ դժգոհ լինել, բայց երբ երկրի ղեկավարը, իմանալով, որ երկու օրից պիտի կայանա Պուտին-Էրդողան ոչ հեշտ հանդիպումը, դնում ու իտալական լրատվամիջոցի հետ հարցազրույցում հակառուսական հայտարարություններ է անում, դա առնվազն դիտվում է որպես օգնություն՝ Էրդողանին։

Իսկ թե ոնց կմեկնաբանեն դա ռուսները` դա իրենք գիտեն։ Երևի՝ հարված մեջքից։

Հետո էլ կասենք` բա խի՞ էս արին, բա խի՞ սա չարին։

Ասա՝ դու ի՞նչ գործ ունես իտալացուն պատմում ես, թե կարող է զարթնես ու տեսնես՝ ռուսները չկան։ Խի՞ ես պատմում դա։ Ընդամենը պատրաստ եղիր, եթե այդպիսի կասկած ունես, բայց պատմելս ո՞րն է։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 4810

Մեկնաբանություններ