Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինքնահաստատվում են Թեհլերյանի հաշվին

Ինքնահաստատվում են Թեհլերյանի հաշվին
28.10.2023 | 11:07

Էս օրերին շատ է շրջանառվում հատկապես Սողոմոն Թեհլեյանի նկարը, գրում են նրա մասին, վկայակոչում նրա մտքերը:

Բայց մի բանում հե՛չ չեմ կասկածում.

է՛ն, որ եթե հրաշքով Թեհլեյանը ողջ լիներ ու, ասենք, ինչ-որ թեկուզ փոքր մասշտաբի խոշորացված համայնքում համայնքապետի թեկնածու առաջադրվեր, մեծ մասամբ գնալու էին ինչ-որ լալոշ ՔՊ-ականի ընտրեին, որովհետև էդ մեծամասնությունը էդ լալոշի մեջ տեսնում է իր դեմքը, իր արտացոլանքը...

Իսկ Թեհլեյան ցիտելը շատ դեպքերում թվալ-երևալու , ինքնահաստատվելու հարցն է լուծում, ո՛չ ավելին։

Սանասր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2814

Մեկնաբանություններ