Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մայր լեռն ու արծիվը

Մայր լեռն ու արծիվը
05.03.2024 | 22:51

Կապիտան Գնել Շահնազարյանի վկայություններից է.

2001 թվական, մարտի 5:

Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի օրն էր: Սպարապետի հայրենի գյուղում այդ օրը բացվում էր նաև նրա անվան տուն թանգարանը: Հոծ բազմություն էր հավաքվել: Եկել էին Հայաստանի տարբեր կողմերից, արտերկրից:

Երբ բարձրախոսից հնչեց-տարածվեց սպարապետի ձայնը, ձայնագրություն իր ելույթներից, այդժամ, Բիբլիական լեռը պարուրող ամպից մի ծվեն պոկվեց ու եկավ, քարացավ, մնաց հավաքված բազմության ուղիղ գլխավերեւում: Եվ հանկարծ մարդիկ նկատեցին, որ ամպի ծվենը հզոր թևերով մի արծիվ է, որ հանդարտ, վեհորեն սկսեց սավառնել երկնքում: Հզոր թևերը բացել և առանց թափահարելու պտույտներ էր գործում:

Եվ երբ արարողակարգն ավարտվեց, բարձրաստիճան հյուրերն իրենց խոսքն ասացին, արծիվը նորից հանդարտ թևեց դեպի Մայր լեռը: Մարդիկ զարմացած ու ապշահար հայացքով ուղեկցում էին նրան, տարբեր մեկնություններ տալիս:

Եվ ես մտաբերեցի Ագաթանգեղոսի խոսքը, որ մեր հերոսները ծնվում են Բիբլիական Արարատ լեռան բարձունքներին:

Հավելում.

ճշմարիտ որ` նախախնամական ներկայության ազդու վկայություն է: Որ արծիվը նախախնամական գործոն է, այդ գիտենք Եզեկիելի մարգարեությունից` մարդ, առյուծ, եզ և արծիվ: Իսկ Հիսուս Ավետարանում հայտնում է.

«ՈՒր մարմինն է, այնտեղ պիտի հավաքվեն արծիվները»:

Գնելի այս ընտիր վկայությունն այն համոզումն է առաջացնում, որ նախախնամական հայտնություն է եղել արծվի տեսքով՝ արժանավոր մարդու անվան արարողության պատվին: Որ նշանակում է նաև թե` սպարապետն Աստծու սիրելիներից էր:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

«Արցախյան վկայություններ»

Դիտվել է՝ 10469

Մեկնաբանություններ