Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Մեր խնդիրը հայ ժողովուրդը չէ, այլ իրականությունից կտրված քաղաքական դասը

Մեր խնդիրը հայ ժողովուրդը չէ, այլ իրականությունից կտրված քաղաքական դասը
20.03.2024 | 20:03

Նայում եմ Ազգային ժողովում Փաշինյանի հետ բանավեճը։ Ոչ մի ըստ էության հարց։ Իսկ մեր խնդրի էությունը մեր թուլության մեջ է։ «Ինչու՞ ենք թույլ» հարցի ներքո առարկայական ու դետալացված բանավեճ կազմակերպելու փոխարեն լսվում էր՝ «բա ո՞ր քարտեզով եք առաջնորդվում», «բա տեսել ե՞ք պատմամշակութային ժառանգությունը», «բա Ադրբեջանի հետ ինչի՞ հավասար չենք» ու սենց ինֆանտիլ, վերացական, ածանցյալ, երկրորդական հարցերի շարան։

Հայկական քաղաքական դասից ավելի վերացական ու իրականությունից կտրված դաս աշխարհում երևի էլ չկա։ Այդ մարդիկ շատ են սիրոում միայն աշխարհաքաղաքական մտորումներ անել։ Իրենց բանակի թվաքանակ, կառավարման մոդել, տեխնոլոգիականություն, կարգապահություն ու այլ «սթից առարկայական» բաներ չեն հետաքրքրում։ Սրանք նման են շառլատանների, ովքեր բազմապատկման աղյուսակ չգիտեն, բայց լոգարիթմական հավասարումների տեսություններ են թողարկում։

Մեր խնդիրը հայ ժողովրդի մեջ չի, այլ մեր քաղաքական դասի իրականությունից կտրված ու ոչ առարկայական լինելու մեջ է։

Վերջին ժամանակները ինձ համար տարօրինակ կերպով պարզեցի, որ քաղաքականության մեջ գտնվողների 99%-ը մեծ հաշվով տեղյակ չի արցախյան առաջին պատերազմից։ Միայն ընդհանուր գիտեն, որ ինչ-որ տարածքներ ենք գրավել ու մի քանի շատ հայտնի հրամանատարների անուններ։ Իսկ նորագույն պատմության մասին հարցերը ընդհանրապես ոմանց զարմացնում են, օրինակ, 2020-ի հոկտեմբերի 3-ը ի՞նչ օր է եղել մեզ համար։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3870

Մեկնաբանություններ