Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Մեծ Մերձավոր Արևելքն աշխարհի ամենից բարդ տարածաշրջանն է

Մեծ Մերձավոր Արևելքն աշխարհի ամենից բարդ տարածաշրջանն է
03.10.2024 | 08:34

Հավանաբար, դուք չնկատեցիք, թե ինչպես ՌԴ-ն հասավ իր հռչակած առաջին նպատակին՝ աշխարհը դարձավ բազմաբևեռ:

Կարծում եմ՝ ծանր գնով, բայց մյուս նպատակներին իրենք նույնպես կհասնեն, մնաց կարողանան դիվանագիտորեն դրանք ամրագրել:

Ի դեպ, աշխարհը այսօր դարձել է այնքան բազմաբևեռ, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը ունեն նաև տարբերվող ու մրցակցային շահեր գոնե Մեծ Մերձավոր Արևելքում:

Իսկ Մեծ Մերձավոր Արևելքն աշխարհի ամենից բարդ տարածաշրջանն է, ուր մեկտեղվում են նավթը, էթնիկությունը, զենքը, սրբադասվող նահատակությունը, Սուրբ գրքերն ու Սրբատեղիները, ցանցային պայմանավորվածություններն ու դրանց միաժամանակյա չեղարկումը, հավատքն ու կրոնական մոլեռանդությունը, հետևաբար, միայն Աստված է հասկանում, թե այնտեղ ինչ է կատարվում:

Եվ, հետևաբար, ինչու լարվել ու անհանգստանալ, եթե կարելի է չլարվել ու չանհանգստանալ:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2934

Մեկնաբանություններ