ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Տեղի ունեցողն աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության պայքարից բացի, Իրանի դեմ իրականացվող արշավ է

Տեղի ունեցողն աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության պայքարից բացի, Իրանի դեմ իրականացվող արշավ է
01.12.2024 | 07:37

Սիրիայում ահաբեկիչների իրականացրած հարձակումը Պաղեստինի և Լիբանանի դեմ իրակացված գործողությունների շղթայի մաս է, որտեղ հիմնական դերակատարների ակտիվությունը, դերաբաշխումն ու մասնակցության ձևերը փոխվում է, սակայն ընդհանուր նպատակները վաղուց ուրվագծված են:

Հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրաքը:

Մերձավոր Արևելքը տարբեր փուլերում միջազգային դերակատարների բախման թատերաբեմ է, իսկ այս դեպքում կոնկրետ շահագրգռություն են դրսևորում ռեգիոնալ պետությունները, առաջին հերթին` Թուրքիան:

Սիրիայի, Լիբանանի դեպքում Հայաստանի շահագրգռությունը ոչ միայն ռեգիոնալ անվտանգության համատեքստում է, այլ նաև այդ երկրներում հայկական համայնքների գոյությամբ և ակտիվությամբ:

Տեղի ունեցողն աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության պայքարից բացի, Իրանի դեմ իրականացվող արշավ է և որպես հետևանք կարող է բերել նրան, որ մի փուլում, ուղիղ առճակատում լինի Իրանի հետ:

Այս ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա, իսկ մեր դեպքում այն առավել ծանր բնույթ կարող է կրել ՀՀ իշխանության անհավասարակշիռ արտաքին քաղաքականության և կառավարման համակարգի անարդյունավետության պայմաններում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2853

Մեկնաբանություններ