ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Իր վատությունն արեց՝ նիկոլ բերեց ՀՀ-ի գլխին

Իր վատությունն արեց՝ նիկոլ բերեց ՀՀ-ի գլխին
23.12.2024 | 22:25

94-ին հիշում եմ նման մի բանակցող, որն ուզում էր հանձնել ազատագրված տարածքները ոչ մի բանի դիմաց, ԼՏՊ-էր անունը: Կարծեմ՝ հենց դրա համար էլ ասացին՝ գրի-գնա, բայց դե, միևնույն է, իր վատությունն արեց՝ վիժեցրեց միացումը, հետո էլ որպես վրեժ՝ նիկոլախտ գեներազրեց ՀՀ-ում, նիկոլ բերեց ՀՀ-ի գլխին:

Ապազգային տարրն ակնհայտորեն ընկել է իր իսկ լարած թակարդը՝ մոլորվել է ժամանակների մեջ, մեկ 2018-ում է, մեկ՝ 94-ում, մեկ՝ 1919-ում, մեկ՝ 1962-ում, մեկ ԽՍՀՄ է վերականգնում, մեկ ԵՄ-է մտնում, երբ այն արդեն քանդվելու շեմին է:

Ակնհայտորեն՝ մարդ է վատացել:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2991

Մեկնաբանություններ