ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ալֆայի և օմեգայի միջև

Ալֆայի և օմեգայի միջև
11.05.2025 | 21:24

Ալֆան սկիզբն է՝ Սուրբ հոգուց կույսի հղիությունը: Օմեգան՝վերջն է, Հիսուսի մահն ու համբարձվելը: Երկուսն էլ մարդկային տրամաբանությամբ և իմացությամբ անիրական է, աներևակայելի, ինչը անհավատներին ու այլադավաններին հիմք է տալիս կասկածի տակ առնելու քրիստոնեական ուսմունքը՝ վարդապետությունը: Մինչդեռ, ալֆայի և օմեգայի, այս երկու հրաշքների միջև մի իրական կյանքի պատմություն կա, ՊԱՏՄՈւԹՅՈւՆ ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ:

Սրիկայի երկու տեսակ կա, մեկը ուրանում է Հիսուսին, որ իր խոլ բարքերին հագուրդ տա և չմեղանչի, մյուսը՝ որ իր բոլոր զազիր, նանիր արարքները բարդի նրա վրա:

Փիլիսոփայական հայացքներով ես մատերիալիստ եմ, ինչը նշանակում է, որ ես կրոնը ընդունում եմ որպես օբյեկտիվ ռեալություն:

Հավատը՝ կրոնի առավել բարձր դրսևորումն է և որպես այդպիսին, առավել բարձր ինտելեկտի, արտաքին ու ներքին ցենզուրայի, արտաքին և ներքին դիմակի առկայություն է ենթադրում:

ՈՒ թե վախերս, խոհերս, հույզերս, տագնապներս, ուրախությունս շատ վսահելի մեկի հետ կիսելու անհրաժեշտություն ունեմ, դիմում եմ Հիսուսին:

Հիսուսը քեզ լսու՞մ է, զարմացավ մի մոլորված բարի անցավոր: Իհարկե ոչ,-ասում եմ, նայում եմ նրա լուսավոր պայծառ աչքերին ու անկեղծ խոսում ինքս ինձ հետ:

Դուք գիտե՞ք ի՜նչ հրաշք են ժպտում այն աչքերը ում դուք հավատում ու սիրում եք:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ