Մարդկանց բուժումը Երևանում շահավետ բիզնեսի են վերածել: Հոսքային գծով արտադրության:
Հիվանդը դրա կարիքն ունի, թե չունի , կդիմանա, թե չի դիմանա` իրենց չի հետաքրքրում:
Ստենդավորենք ու ստենդավորենք:
Տասն օրվա ընթացքում, որ հորս խնամում էի, վիրահատությունից հետո երեք- չորս մարդ բերեցին մեր սենյակ:
Յուրաքանչյուրին մի քանի տեղից կտրտած , ստենդավորած: Թող ներեն ինձ, շփվել եմ, լավ մարդիկ էին, բայց արդեն, կարծես, էլ կենսունակ չէին` ռուսների ասածով «овощ» էին: Թե որքան կդիմանան, կապրեն, դա այլ խնդիր է:
Սա Ցեղասպանություն է: Այո՛, այո՛։
Եվ դա իրականացնում են մեր մանկուրտների ձեռքով: Մեր երիտասարդ , սիրուն տղերքի ու աղջիկների ձեռքով։
Իմ բարի հերը հիացած էր, թե ինչ հաղթանդամ, սիրուն տղերք են բժիշկները։
Ես հակառակը, կասկածամիտ եմ, մտածեցի, որ այդպիսիներին ընտրել են «դժար ծեծ ուտելու» սկզբունքով: Բայց հորս չասի։
Սիրուն բժշկուհիներով հիացած էր իմ պոետ հերը։ Ասում էր, թե իսկական աստղիկներ են («Աստղիկ» հիվանդանոցում էինք):
Իսկ ես մտածեցի, որ սրանք էլ մարդկանց հեշտ համոզելու համար են, վատ աշխատելու ու չարածը սղալելու։
Էլի հորս չասի։
Եկել ենք, ընկել ենք ձեռքները: Հազար անգամ բոլորին, հերթով ամենքին առանձին-առանձին զգուշացրի, որ մեծ մարդ է, տասնյակ լուրջ հիվանդություններով, կենսական օրգաններին կպնելը վտանգավոր է, անհատական մոտեցում է պետք:
Այսինքն թե իր ողջ հիվանդությունների պատմությունների հաստափոր մատյանը տարել էինք: Թե տեղում իրենց ստուգումները կատարող արդեն սրտաբան բժիշկները զգուշացնում էին։
Չէ՛, ես ասի, ես լսեցի։
Հոսքային արտադրություն է:
Կտրենք, կտրտենք, ստենդավորենք։
Կտրենք, հեռացնենք ու կարենք։ Ով կդիմանա, կապրի: Ով չի դիմանա, ուրեմն այդպես էլ պիտի լիներ:
Չէ՛, չեմ ներում:
ՈՒ չեմ ներելու:
Հատկապես, որ իմ պապի օրինակով գիտեմ, նման հիվանդություն ունեցել է և հետո դեռ տասն ավելի տարիներ ապրել է Սովետի օրոք:
Չեմ կարող ներել:
Զավակ եմ։
Եվ ծնողիս կյանքի մեկ օրը, մեկ ամիսը, մեկ տարին ինձ համար գերագույն արժեք է:
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ