Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Տեր, ներիր և օգնիր»

«Տեր, ներիր և օգնիր»
18.05.2025 | 22:00

Երբ խղճիդ կամ Աստծո օրենքի շնորհիվ քո մեջ նկատես մտքի, խոսքի, մտածումի մեղք կամ որևէ կիրք կամ չար սովորություն, նույն պահին, թեկուզ մտովի, ապաշխարի՛ր, այսպես դիմելով Աստծուն. «Տեր, ներիր և օգնիր»:

Այսինքն, ներիր, որ մեղանչեցի և օգնիր, որ չմեղանչեմ Քո հանդեպ:

Այս աղոթքով դիվային ազդեցությունները վանում ենք մեզանից:

Եթե նորից կրկնվի, նորից այս աղոթքով անհրաժեշտ է վանել և դրանով հետզհետե կնվազեն չար մտքերը և մեղսալից սովորությունները:

Քնից առաջ հիշիր, ինչպես ես անցկացրել օրդ, որտեղ ես եղել, ինչ ես տեսել, ինչ ես խոսել և ինչ վատ բան արել հակառակ Աստծո, հակառակ մերձավորիդ, հակառակ խղճիդ, և եթե կտեսնես մեղքդ՝ ապաշխարի՛ր, իսկ եթե ոչինչ չես հիշի, չի նշանակում, թե մեղք չես գործել, այլ ցրվածության պատճառով մոռացել ես: Այդ դեպքում պետք է ապաշխարել նաև մոռացության համար, ասելով.

«Մոռացել եմ ես Քեզ, Տեր, վա՜յ ինձ, մի մոռացիր ինձ, Քեզ մոռացողիս»:

Եվ այս աղոթքը. «Տեր, ներիր և օգնիր»:

Ասա դանդաղ, զղջումով, մի քանի անգամ, մինչև որ ճշմարիտ զղջման հոգոցները դուրս գան սրտիցդ:

Երեկոյան ապաշխարության այս սովորույթը շուտով սովորույթ կդառնա նաև օրվա ընթացքում, ապա և մեղք գործելիս կսովորես անմիջապես զղջալ և ապաշխարել: Այսպիսի ապաշխարությունը առաջնորդում է կատարելության՝ առանց հատուկ ճգնությունների: Ինչպես և ասում են սուրբ հայրերը, Աստված չի պահանջում մեզանից արտակարգ ճգնություններ, այլ փոքր, բայց հարատև, ըստ Հովհան Ոսկեբերանի:

«Վանական ուսմունք» գրքից

«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 2195

Մեկնաբանություններ