Հակաուտոպիստական «Սև հայելի» ֆիլմում կա մի էպիզոդ, որտեղ ահաբեկիչներն առևանգել են թագաժառանգին և ազատ արձակելու համար պահանջում են, որպեսզի Բրիտանիայի վարչապետը ուղիղ եթերում սեքս անի խոզի հետ, այլապես ահաբեկիչները սպառնում են սպանել պատանդին:
Վարչապետի քաղաքական թիմը փորձում է պրոֆեսիոնալ պոռնոդերասանի ներգրավել, սակայն ահաբեկիչները պահանջում են անձամբ վարչապետը դա անի:
Ֆիլմը հանրային կարծիքի սրընթաց տրանսֆորմացիաների մասին է: Սկզբում հանրությունը խղճում է պատանդին, կարեկցում է, հետո սկսում են մեղադրել վարչապետին պատանդին ազատելու համար քայլ չանելու մեջ, հետո ի աջակցություն վարչապետին խոստանում են չդիտել ուղիղ եթերը:
Իմպիչմենտի շուրջ իրավիճակը ինձ հիշեցնում է այս էպիզոդը:
Այս պահին չունենք ընդդիմադիր թեկնածու, ում մոտ հայրենիքը փրկելու առաքելության զգացումն այնքան մեծ կլինի, որ զզվանքը հաղթահարելով կառաջադրվի: Նույնիսկ ֆիլմի պես փորձ եղավ ներգրավելու քաղաքական պոռնոդերասանի ով ամոթի խնդիր չունի, սակայն գործընթացը պահանջում է ծանրակշիռ թեկնածուի առաջադրում:
Էս գործընթացի անթեկնածու ամեն օրը խայտառակում է ամբողջ ընդդիմությանը հավասարապես: Պետք է կանգնեցնել խայտառակվելու պրոցեսը, պետք է առաջադրել ծանրակշիռ թեկնածու, իրական կռիվ տալ ու բոլորով հաղթել: Վերջնական հաղթանակից օգտվելու են բոլորը:
Նարեկ ՄԱԼՅԱՆ