Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Մի փոքր կրթեմ

Մի փոքր կրթեմ
21.05.2025 | 13:39

Եթե կառավարման էֆեկտիվությունը ծայրահեղ ցածր է՝ ստեղծիր կառավարման իմիտացիա, որ իմիտացիայի մեջ յուրաքանչյուր ճանճին փիղ ցույց տաս:

Եթե անվտանգային մարտահրավերին դիմակայելու կամք չունես ու դրա մեջ տեսնում ես վտանգ սեփական քաղաքական կաշվիդ համար, ստեղծիր միֆ, որ իրական թշնամիդ ոչ թե արտաքին թշնամին է, այլ ներքին թշնամին, որի դեմ էլ պետք մղել անմնացորդ պայքար:

Եթե հավելյալ խոշոր ու մնայուն արժեք ստեղծելու ունակ չես, ապա ստիպված կախվիր կախիչներից, ասֆալտներից, փուչ թվերից, որ մեծ ծավալի էֆեկտ տաս շատ փոքր ու անէական երևույթներին:

Եթե կադրային բազայիդ հավաքագրման միակ շարժառիթն ու մոտիվացիան բացառապես այդ բազան իշխանությանդ վերարտադրման ժամանակ օպերատիվ օգտագործելն է, ոչ թե պետությանդ մակրո և միկրո համակարգերի լավ կառավարման շարժառիթը, ապա ստիպված կառավարությանդ յուրաքանչյուր նիստին դժգոհիր կադրերիցդ ու կառավարման որակից՝ շեղելով քեզնից և հասցեագրելով ձախողումը:

Եթե քաղաքական վարկանիշիդ առումով թիմիդ պաշտպանական գիծն ապահովողները ատելի են հանրության կողմից, և քեզ մատուցած ծառայությունները որևէ կերպ դրական բեկման չեն բերում, այլ բացասական սալտոի են բերում, ուրեմն անցիր ամենամոտ, թանկ և վերջին փամփուշտի օգտագործմանը՝ մարտի նետիր ընտանիքիդ անդամներին:

P.S. Ոչ առաջին պոպուլիստն ես, ոչ վերջինը ու փակ գիրք ես բոլոր նրանց համար, ովքեր այդ գրքերը չեն կարդացել, բայց բաց գիրք ես նրանց համար, ովքեր ոչ միայն կարդացել են այդ գրքերը, այլ նաև՝ լրամշակել դրանք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ