Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Նիկոլն էլ, Արաբատ Միրզոևն էլ, վիբրատորչիկ Ալենն էլ, Ալիևն էլ Պուտինի և Ռուսաստանի համար Զելենսկուց շատ չեն տարբերվում. 2 (տեսանյութեր)

Նիկոլն էլ, Արաբատ Միրզոևն էլ, վիբրատորչիկ Ալենն էլ, Ալիևն էլ Պուտինի և Ռուսաստանի համար Զելենսկուց շատ չեն տարբերվում. 2 (տեսանյութեր)
22.05.2025 | 10:41

Սկիզբը՝ այստեղ

Նրանք սպասում են հարմար պահի, բայց սպասելի է, որ գալու է Պուտինի հարմար պահը…

Ռուսաստանի և Հայաստանի միջև Արծրուն Հովհաննիսյանի հետ կապված դիվանագիտական սկանդալը դեռ թարմ, դեռ չսառած, նշված պետությունների միջև մի նոր դիվանագիտական սկանդալ կարող է ծագել Երևանում երեկ և, հատկապես, այօր Արման Բաբաջանյանի և իր ոհմակի նախաձեռնած իրադարձությունների հետևանքով:

Առնվազն միամտություն կլինի կարծել, թե Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը և «հանրային» հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանը նախապես չգիտեին ով է Հայաստանի ՊՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչ, «պաշտպանության նախարարություն» կոչվածի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես ասում են նման դեպքերում, ինչ է շնչում…

Առնվազն միամտություն կլինի կարծել նաև, թե նրանք նախապես չգիտեին, թե գոնե մոտավորապես ինչ է ասելու Արծրունը, այսինքն՝ հանդես է գալու պատմականորեն կեղծ և սրբապիղծ հայտարարություններով՝ հիտլերյան Գերմանիայի ագրեսիայի փաստացի արդարացմամբ, եթե խոսելու է Հայրենական մեծ պատերազմի, ֆաշիստական (մեր համար ֆաշիստական, իր համար գուցե փրկչական) Գերմանիայի ու ԽՍՀՄ-ի, Ստալինգրադի ճակատամարտում ու Մեծ հայրենականում ԽՍՀՄ հաղթանակի մասին:

Բանը հասավ կարմիր գծերը հատելուն, ինչը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիզոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին թույլ չտվեց անտարբեր ու լուռ լինել, և դրդեց հանդես գալ Սուրեն Պապիկյանին ուղղված 15.05.2025թ. թիվ 887 պաշտոնական գրությամբ (բաց նամակով), որն ամբողջությամբ ներկայացրել ենք հոդվածի նախորդած մասում:

Նմանապես առնվազն միամտություն կլինի կարծել, թե Նիկոլ հայադավը, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևը (գործակալ Օմեգան), Հայաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արփինե Սարգսյանը, ՆԳՆ տեղակալի և ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Արամ Հովհաննիսյանը, Նիկոլ հայադավի անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը նախապես չգիտեին, թե Երևան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այսօրվա այցից առաջ նրա, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի դեմ ինչ գործողություններ է ծրագրել և ինչ քայլեր է կատարելու «Հանուն հանրապետության» (ըստ էության, իրականում՝ ընդդեմ Հանրապետության…) կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն իր ոհմակի (չարախմբի) հետ միասին:

Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, զուտ պայմանականորեն համարենք, թե վերոնշյալ իրավապահ մարմինների ղեկավարները Արման Բաբաջանյանի և իր ոհմակի հակառուսական ու հակահայկական քայլերը չէին կանխատեսել, ու նույնիսկ չեն ունեցել կամ իրենց ղեկավարած մարմիններում չեն եղել նրանց գործողությունների վերաբերյալ համապատասխան օպերատիվ տեղեկություններ, ապա դա պակաս վատ չէ, և նման դեպքում հիշյալ պաշտոնյաները վայրկյան առաջ պետք է արդեն հրաժարական տված լինեին:

Ինչն է մեզ հիմք տալիս այն եզրահանգման, որ հիշյալ իրավապահ մարմինների ղեկավարները կամ նրանց համապատասխան ենթակաները, ինչպես նաև Նիկոլ հայադավը և Արաբատ Միրզոևը չէին կարող նախապես չիմանալ կամ գոնե չենթադրել, թե այսօր ինչ է անելու բանակից թռնելու համար դատված, սեփական մոր դեմ ցուցմունք տված, իր հակառուսականքարոզովհայտնի , Եվրոպական «արժեքներ» կրող, Հայաստանում ԼԳԲՏ- ների, այլասերվածների լիակատար աջակցությունը վայելող, ըստ տարբեր գործիչների հայտարարությունների, նաև միասեռական Արման Բաբաջանյանն իր հիմնադրած ու ղեկավարած հիշյալ կուսակցության ներկայացուցիչների հետ միասին:

Երեկ վերոնշյալ իրավապահ մարմիններին արդեն հայտնի էր, որ Արման Բաբաջանյանը և իր ոհմակը՝ Հայաստանում Արևմուտքի 5-րդ շարասյունը հանդիսացող «Հանուն Հանրապետության» կուսակցության մի խումբ անդամներ, Երևանում, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ, Կիևյանկամրջիցմիմեծպաստառենկախել Վլադիմիր Պուտինի նկարով և «մարդասպան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գրությամբ, ինչպես նաև համանման պաստառներով բողոքի միջոցառում իրականացրել Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց (տես այստեղ՝ https://arm.sputniknews.ru/20250520/hhum-vostikannery-heracrel-en-hakarusakan-pastarnery-89158692.html

Ավելին. հայաստանյան որոշ ԶԼՄ- ներ, ինչպես, օրինակ, «ՏԵՍԱԿԵՏ.ԻՆՖՈՆ», դեռ երեկ՝ մայիսի 20- ին, նախապես տեղեկացրելէին , որ «Վաղը նույնպես բողոքի ակցիա է նախատեսվում ԱԳ նախարարության շենքի դիմաց», այսինքն՝ վերոնշյալ իրավապահ մարմինները չէին կարող չիմանալ այսօր Հայաստանի արտգործնախարարության շենքի մոտ նախատեսված տվյալ միջոցառման մասին: Որ ՆԳՆ-ն, ոստիկանությունն արդեն երեկ տեղյակ էին նույն օրը փակցված հակառուսական պաստառների մասին, հաստատվում է «Sputnik Արմենիա»- ի երեկվահրապարակմամբ :

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Sputnik Արմենիա»- ի հետ զրույցում հաստատել է, որ ՆԳՆ ոստիկանությունը հեռացրել է բոլոր հակառուսական պաստառները, որոնք Երևանի տարբեր հատվածներում հայտնվել էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի նախաշեմին։

«Ոստիկանները վերացրել են իրավախախտումը։ Իրականացվում է վարչարարություն»,- տեղեկացրել է Նարեկ Սարգսյանը։

Սարգսյանի նշած վարչարարությանը և դրա արդյունքին, անշուշտ, ուշադիր կհետևենք… Բացի վերոնշյալից, Արևմուտքի 5- րդ շարասյան ներկայացուցիչներն այսօր առավոտյան, մինչ Հայաստանի արտգործնախարարության մոտ հակառուսական միջոցառումը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հակառուսական պաստառներով դիմավորելու համար հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանի մոտ, բայց այդ պահին «Զվարթնոց» օդանավակայանից դեպի մայրաքաղաքի կենտրոն շարժվելիս է եղել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի ավտոշարասյունը, այսինքն՝ բաբաջանյանենք Հայաստանն Իրանի հիշյալ նախարարի և Իրանի աչքում էլ են խայտառակ արել:

Ինչպես տեղեկանում ենք ռուսական առաջատար լրատվամիջոցներից Ura.ru- ի այսօրվա հրապարակումից, «Հայաստանում հակառուսական «Հանուն հանրապետության» կուսակցության ակտիվիստները սխալմամբ բողոքի ակցիա են կազմակերպել Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի ավտոշարասյան դեմ՝ նրան շփոթելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են լրագրողները։ Միջադեպը տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի մոտ, որտեղ ցուցարարները սպասում էին ռուսական պատվիրակության ժամանմանը, սակայն այդ պահին երկրի մայրաքաղաք է ժամանել Իրանի պաշտպանության նախարարը:

«Լավրովին բողոքի ցույցով դիմավորեցին Երևանում»,— նշվում է 1in.am պորտալի հրապարակած տեսանյութի վերնագրում: Ակտիվիստները հակառուսական կարգախոսներով սադրիչ պաստառներ են պահել, երբ դրանց կողքով անցնում էր Իրանի պաշտպանության նախարարի ավտոշարասյունը»:

Նույն հրապարակման մեջ նշված է նաև, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է, որ ակտիվիստների վիրավորանքները վճարվել են, «հնարավոր է, ամերիկյան դեսպանատան աշխատակիցների կողմից»:

Երբ վերոշարադրյալ փաստերը հաշվի ենք առնում իրենց ամբողջությամբ ու համակցությամբ, ակնհայտ է դառնում, որ հիշյալ իրավապահ մարմիններին նախապես հայտնի էր, չէր կարող հայտնի չլինել, թե Բաբաջանյանն իր ոհմակի հետ միասին հակառուսական և, ըստ էության, նաև հակահայկական, Հայաստանի ազգային անվտանգության դեմ ուղղված ինչ միջոցառում է նախաձեռնելու, իրականացնելու արտգործնախարարության շենքի մոտ, սակայն, այսուհանդերձ, այն կանխելու փոխարեն, թույլ են տվել, որ իրականացվի (Արևմուտքի համար ՌԴ առաջնորդների հեղինակությանն ուղղված հարվածն ապահովված է, տես նաև՝ այստեղ ):

Ոստիկանությունը, միաժամանակ, դիմադրության, բաբաջանյանենց առաջխաղացումն արգելելու «թատրոն» է կազմակերպել (https://www.facebook.com/gagik.hambaryan/videos/672904922168033/?mibextid=FcsR0n, https://www.facebook.com/anna.oganezova.56/videos/1395880834885815/ )՝ ի տես Լավրովի, Պուտինի, ռուսական ԶԼՄ- ների, ռուս և հայ ժողովուրդների, թե, տեսեք, մենք դեմ ենք հակառուսականությանը: Իբր… Նիկոլ հայադավն այսպիսով հերթական անգամ պարզունակ մանիպուլյատիվ հնարքի, քաղաքական կապիկության է դիմել՝ մոռանալով, որ «Մոսկվան արցունքներին չի հավատում»… Ու հասկանում, մտապահում է ամեն ինչ: Կլինեն համապատասխան քայլեր իրենց ժամանակին…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ