Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բոլոր վերքերը բուժվում են, բայց լեզվի վերքը բուժում չունի

Բոլոր վերքերը բուժվում են, բայց լեզվի վերքը բուժում չունի
23.05.2025 | 21:44

«Դու մարդ ես, ուստի իժի թույն մի՛ թափիր: Դու մարդ ես, գազան մի՛ եղիր:

Բերանը քեզ տրված չէ՛, որպեսզի խոցես մարդկանց, այլ որպեսզի բուժես ուրիշների խոցերը» (Սբ. Հովհան Ոսկեբերան):

«Ստիպե՛նք մեզ ամուր փակ դնել մեր շուրթերին, որպեսզի որևէ մեկին ոչ մի վատ բան չասենք, որովհետև վատ խոսքը ավելի վատ է ամեն տեսակի թույնից:

Բոլոր վերքերը բուժվում են, բայց լեզվի վերքը բուժում չունի:

Անզգույշ պախարակող լեզուն, որ շարժման մեջ է դրվում սատանայի կողմից, օձից առավել թունավոր է, որովհետև վեճեր և դառնաղետ թշնամություն է հարուցում եղբայրների մեջ, խռովություն և չարագործություն է սերմանում խաղաղների մեջ և պառակտում է բազմամարդ համայնքը:

Այսպիսով, հեռո՛ւ փախեք ուրիշներին վատաբանելուց և եռանդով փարվե՛ք լռությանը:

Լռություն սիրողը մոտ է լինում Աստծուն և Նրա Հրեշտակներին:

Աստված ասում է, որ Ինքն այն ժամանակ կպահպանի քո ճանապարհները, երբ դու զսպես քո բերանը» (Սուրբ Անտոն Մեծ):

«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ