ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Մեր քաղաքական տգիտության, բարոյական անկման հետևանքը

Մեր քաղաքական տգիտության, բարոյական անկման հետևանքը
06.03.2025 | 14:42

2018-ին թե՛ արտաքին խաղացողները, թե՛ երկրի ներսում ՀՀԿ կոալիցիոն դաշնակացները, անգամ ՀՀԿ-ի շարքային ու ոչ շարքային անդամները, գործարարները, գործազուրկները, արտաքին ազդեցության գործակալները, ազգային ու սոցիալական լյումպենները, փոփոխություններ ցանկացող մտահոգ քաղաքացիները, մի խոսքով, խելագարված ամբոխները Սերժ էին մերժում։

Մերժողների տարբեր հատվածներն ունեին տարբեր դրդապատճառներ ու հիմնավորումներ։ Արտաքին խաղացողներն ունեին իրենց աշխարհաքաղաքական ծրագրերը, Հայաստանի քաղաքացիների տարբեր խավերն՝ իրենց մոտիվները։

Բոլորը Սերժի դեմ էին, Սերժը հոգնեցրել էր, Սերժը երկիրը փակուղի էր մտցրել, Սերժն ու արդարությունը, արդարադատությունը համատեղելի չէին, Սերժը չուներ Արցախի խնդրի լուծման քաղաքական ձևակերպում և կանխատեսում էր, որ «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» ենք երգելու։

Սերժը գիտակցված, թե չգիտակցված կերպով ծնեց ԵԼՔ դաշինքը, որի ամենաբարոյազուրկ, հակապետական, բայց մարտունակ դեմքը դարձավ նիկոլը՝ արհեստավարժ ամեն ինչ մերժողը, նաև՝ Արցախը, մեր 30-ամյա պատմության իդեալները, բովանդակությունը, իմաստը, խորհրդանիշները։

«Ո՞վ բերեց նիկոլին» հարցի պատասխանը պետք է գտնել, որովհետև նիկոլն անձ չէ, այլ ախտանիշ է, և այդ հիվանդության ոչ թե դրսևորումների դեմ է պետք պայքարել, այսինքն՝ նիկոլի, այլ հիվանդության օջախի։

Սերժը նույնպես այս ամենի պատճառը չէ, նա հետևանքն է։ Ե՛վ նիկոլին, և՛ Սերժին մենք ենք բերել իշխանության՝ մեր քաղաքական տգիտության, բարոյական անկման, մեր ապագան որոշող ձայների վաճառքի, կոնֆորմիզմի, սկզբունքների բացակայության հետևանքով։

2018-ին մենք Սերժ էինք մերժում, այլ ոչ թե՝ մեր արատները։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2661

Մեկնաբանություններ