Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վերելքի ժամանակ բարձրախոս փախցնող են, վայրէջքի ժամանակ՝ մեջքից հարվածող

Վերելքի ժամանակ բարձրախոս փախցնող են, վայրէջքի ժամանակ՝ մեջքից հարվածող
20.01.2025 | 16:12

Հայաստանում կան շուրջ 100-ի հասնող կուսակցություններ, որոնց մասին սովորական պայմաններում երբեք չեք լսի։ Ընտրությունների նախօրեին նրանց 10%-ը սկսում է կենդանության նշաններ ցույց տալ։ Ընդ որում, այդ կենդանության նշանները բացառապես պատառ փախցնելու համար են, 0-ական գաղափարական միտք, խոսք, պայքար։ Սրանց առաջնորդներին անգամ «Ցռան Վերգո» չես անվանի։ Իրենք առանձին զրույցներում ամեն ինչ գիտեն, միշտ ճիշտ են, «ժողովուրդը» հենց իրենց հետևից է գնալու, իսկ հետո իրենք ուղղակի անհետանում են։ Երկրի համար ամենաբախտորոշ պահերին իրենք անհասանելի են և միայն հենց իշխանության կամ դրամի համ են առնում, միանգամից հայտնվում են։ Սրանք վերելքի ժամանակ բարձրախոս փախցնող են, իսկ վայրէջքի ժամանակ՝ առաջինը մեջքից հարվածող։

Ու ամենակարևորը` այս 100-ի հասնող կուսակցությունները, իրենց առաջնորդների հետ միասին, երկրում տեղի ունեցող գործընթացների վրա ունեն առավելագույնը 1%-ի ազդեցություն։

Ի ցավ մեզ, այս 100-ի հասնող կուսակցությունների շարքում են հայտնվել երբեմնի ավանդական 2 կուսակցություններ` ՍԴՀԿ և ՌԱԿ, որոնք երկրի ներքին կյանքի վրա ունեն 0 ազդեցություն։ Եթե չլինեին իրենց սփյուռքի ներդրումները, ապա այս կառույցների մասին մենք վաղուց մոռացած կլինեինք։ Հավելեմ, որ թե՛ ՌԱԿ-ը, և թե՛ ՍԴՀԿ-ն այսօր ունեն միայն և միայն մեկ ֆունկցիա` ծառայել ՔՊ կուսակցության քաղաքական նպատակներին, մասնավորապես, ստեղծել պատրանք, թե Սփյուռքը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը համախոհ է։ Այլ ֆունկցիա պարզապես չունեն։

Հավանաբար, մեկ տասնյակից մի քիչ ավելի կուսակցություններ կան, որոնք կարելի է համարել գործուն քաղաքական կազմակերպություններ, իսկ ինստիտուցիոնալ համակարգով կայացած կուսակցությունների թիվը չի անցնում 3-ը (անուններ չեմ գրում, որպեսզի գովազդ չհնչի։

Ի՞նչ անելու պատասխանը, բնականաբար, ունեմ, բայց չեմ հրապարակում, որպեսզի այս գաղափարը չայլափոխեն ու դարձնեն զենք՝ քաղաքական դերակատարների դեմ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2553

Մեկնաբանություններ