Հետևումս հենց Թումանյանից մեզ հայտնի Փարվանա լիճն է՝ Վրաստանի ամենամեծ լիճը։ Բայց վրացիների համար այն ավելի կարևոր նշանակություն ունի։ Վրաստանում քրիստոնեությունը տարածած սուրբ Նունե կույսը (Նինո), Հռիփսիմյանց կույսերի խմբից էր և առաջինը, որ, Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից փախչելով, Ջավախքից, մուտք գործեց Վրաստան։ Երկու օր անցկացրեց Փարվանա լճի ափին, հայ ձկնորսներից ու հովիվներից ուտելիք ու քնելու տեղ ստացավ, ապա մեկնեց վրացիների համար սուրբ Մցխեթ մայրաքաղաք, որտեղ և քարոզեց քրիստոնեություն...