ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

«900-ին 3400 դրամ էլ կավելացնեմ, մի կիլո միս կառնեմ»

«900-ին 3400 դրամ էլ կավելացնեմ, մի կիլո միս կառնեմ»
17.04.2026 | 12:09

Հին սովետական անեկդոտ կար։ Հայրենադարձը նամակ է գրում արտասահմանի բարեկամին․ «Հոս կյանքն անհնար է, մեկ հավն արժե տասը ռուբլի, չենք կարող, սոված ենք մնում»։ Կանչում են ԿԳԲ, համապատասխան աշխատանք են տանում։ Նոր նամակ է գրում․ «Ամեն ինչ հրաշալի է, մեկ փիղն արժե 3 ռուբլի։ Բայց փիղն ի՞նչ եմ անում․ 7 ռուբլի էլ կավելացնեմ, հավ կգնեմ»։

Հիմա նույն պատմությունն է, թոշակառուն նամակ է գրում․ «Ամեն ինչ հրաշալի է, Լառնակայի տոմսն արժե 900 դրամ, բայց Լառնական ի՞նչ եմ անում․ 3400 դրամ էլ կավելացնեմ, մի կիլո միս կառնեմ»։

Աղասի Ենոքյան

Դիտվել է՝ 3954

Մեկնաբանություններ