«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

«Պետությունը հայ ժողովրդին հաց փնտրող զանգված դարձրեց»

«Պետությունը հայ ժողովրդին հաց փնտրող զանգված դարձրեց»
04.02.2014 | 15:24

Հայաստանի «այսօրը» շարունակում է մտահոգել մտավորականներին: Նրանք փորձում են լուծումներ գտնել երկիրը ներկայիս վիճակից դուրս հանելու համար: «Նոյյան տապանում» մտավորական-լրագրող հերթական հանդիպումն ուղղված էր հասարակությանն սթափեցնելու և նրան բերելու մի գիտակցության, որ «ազգի փրկությունը նախևառաջ հոգու փրկությունն է, և առանց հոգևոր դաշտ ձևավորելու, առանց թերարժեքության բարդույթից ազատվելու» ոչնչի հնարավոր չէ հասնել: «Մենք պետք է գիտակցենք, որ սպասելով ոչինչ չի փոխվի: Հայը միշտ ինքնուրույն է իր խնդիրները լուծել, ինչո՞ւ սպասել կամ ինչի՞ն սպասել: Մեր արժեքները պետք է ինքներս գնահատենք: Պետք է շարունակել արարող հայի տեսակը, այն տեսակը, որը միշտ ստեղծագործել է, և ոչ թե կենտրոնանալ մանր կռիվների շուրջ` անտեսելով կարևորը»,-ասաց երաժիշտ, Վիենայի Կամերային օպերայի թատրոնի մեներգչուհի Լուսինե ԱԶԱՐՅԱՆԸ: Մտավորականներն իրենք էլ են գիտակցում, որ լավ կյանքից չէ, որ հասարակությունը հեռացել է արվեստից, հոգևորից, սակայն, նրանց կարծիքով, արարչագործությամբ կարելի է շատ խնդիրներ լուծել. «Հասարակությունը հազիվ օրվա հացի խնդիր է լուծում: Դա հասկանալի է, բայց եթե որևէ մեկն ինձ համոզի, որ բավարարված է հոգևոր վիճակով, որ իր տանը իրեն լավ է զգում` չեմ հավատա: Վաղը ձեր երեխաներն ավելի վատ են զգալու և արժեքները փշրվելու են»,-շարունակեց նա:

Ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆԻ խոսքով էլ` այսպիսով «տանուլ ենք տալիս մեր հոգևոր հայրենիքը». «Այսօր ոչ միայն մեր ինքնությունն ենք կորցնում, այլև մեր անցյալը: Կամուրջը` վաղվա օրվա հետ կապող, մենք կտրում ենք: Եվ ամենահոռետեսականն այն է, որ մարդիկ հաշտվում են այս իրականության հետ և փորձում արժեքներ տեսնել այստեղ: Այսօր մեզ պարտադրում են մի իրականություն, որը մեզ հետ կապ չունի»,-մտահոգվեց նա: Ռեժիսորը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր պարտավորություն ունեն հայրենիքի հանդեպ, «համախմբվել, խելք-խելքի տալ և փորձել այս երկրում ստեղծել մի ուրիշ երկիր»: Ասուլիսի մյուս բանախոս` նկարիչ, արվեստաբան Արա ՀԱՅԹԱՅԱՆՆ էլ հավելեց, որ պետությունը ջանք չխնայեց հայ ժողովրդին «հաց փնտրող զանգված դարձնելու համար»` սփռելով նրան օտար ափերում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ