Կարդում եմ. «Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին»:
Հարց. ի՞նչ գործ ունի Փաշինյանը Մերձավոր Արևելքի հետ, ի՞նչ մասնակցություն է ունեցել Իսրայել-Պաղեստին հակամարտության կարգավորմանը:
Բովանդակային պատասխան չեմ գտնում, բայց սիմվոլիկ բացատրություն կա:
19-րդ դարի վերջերին ու 20-րդի սկզբներին աշխարհի շատ երկրներում տարածված մի շոու կար՝ «ուռոդների կրկես»: Էն ժամանակների շոուբիզնեսի մենեջերներն աշխարհի տարբեր անկյուններից հավաքում էին ֆիզիկական արատ ունեցող մարդկանց ու փողով ցուցադրում էին Ամերիկայի ու Եվրոպայի քաղաքներում:
Նիկոլին էլ Թրամփը Եգիպտոս է կանչել, որ ցույց տա, թե ինչպիսի դավաճան կերպարներ կան իր «խաղաղությունների հավաքածուում»: Նիկոլը Մերձավոր Արևելքի դեռևս մարտնչող կազմավորումներին պետք է իր անձնական օրինակով համոզի, որ պարտությունը և հանձնվողականությունը «հաղթանակ» է, որ թշնամու պահանջով զինաթափվելը «հերոսություն» է:
Էդուարդ Սարիբեկյան