ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորին Համբուրգի փառատոնում մրցանակ է շնորհվել

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորին Համբուրգի փառատոնում մրցանակ է շնորհվել
30.07.2014 | 21:06

Ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմը ներկայացվելու է Վենետիկի կինոփառատոնին, Համբուրգի կինոփառատոնում ռեժիսորը մրցանակի է արժանացել, տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը: Փառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշպիլը նշել է, որ Աքընը թե Թուրքիայում, թե Գերմանիայում բնակվող ռեժիսորների մի սերնդի համար օրինակ է հանդիսանում: Նա հիշեցրել է, որ Աքընի ֆիլմերի մեծ մասը հենց Համբուրգում է նկարահանվում: «Այդկերպ Աքընը նպաստում է, որ մեր քաղաքը, մեր ֆիլմերը տեղ գտնեն համաշխարհային քարտեզի վրա»,-ասել է Վիդերշպիլը:
Դուգլաս Սիրք մրցանակը, որը հանձնվելու է Աքընին, կոչվում է Համբուրգում ծնված ռեժիսորի անունով, շնորհվում է մշակույթի և ֆիլմարտադրության ոլորտում մեծ հաջողությունների հասած անձանց:

Դիտվել է՝ 2087

Մեկնաբանություններ