ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Իշխող էլիտան հավաքագրվում է բարդակածին համակարգի պահանջներին համապատասխան

Իշխող էլիտան հավաքագրվում է բարդակածին համակարգի պահանջներին համապատասխան
20.07.2023 | 08:20

Քաղաքական էն համակարգը, որը գոյություն ունի Հայաստանում ներկայիս Սահմանադրության հիմքով, բացի այն, որ ինքնանպատակ է և այլն, նաև բարդակածին է։ Խնդիրը միայն անձերի մեջ չէ, այն ավելի հիմնարար է։ Թվում է` կան քաղաքական ազատություններ, պլյուրալիզմ, բայց էդ ամենը թվացյալ է, որովհետև չկան ո՛չ հասկանալի իրավունքներ, ո՛չ պատասխանատվության հասկանալի և իրագործելի համակարգ։ Օրինակ, ոչ ոք չի կարող սպառիչ պատասխանել հարցին` ինչ կոնկրետ իրավունքներ ուներ երկրի վարչապետը պատերազմի ժամանակ և ինչ իրավունքներ ունի այսօր «խաղաղության» օրակարգի իրացման հարցում։ Իշխող էլիտան, համապատասխանաբար, հավաքագրվում է բարդակածին համակարգի պահանջներին համապատասխան։ Դրա համար ունենք այն, ինչ ունենք, պատկերավոր ասած` «Սեպուհ» մակնիշի ավտոմեքենա։

Բազմակուսակցական խորհրդարան բարդակածին այս համակարգը հիշեցնում է Ֆրանսիայի չորրորդ հանրապետության քաղաքական համակարգը, երբ 12 տարվա ընթացքում կառավարությունը 25 անգամ փոխեց կազմը, բայց երկրի քարուքանդ լինելու պրոցեսը չէր կանգնում, մինչև 1958-ին չեկավ Դը Գոլը և վերակազմակերպվեց ու նորից երկիր դարձրեց Ֆրանսիան։ Ու որպեսզի էս բարդակածին համակարգը դադարի գործել, անհրաժեշտ է նախ քաղաքական առումով հանգել նրան, որ մեզ էլ է անհրաժեշտ «գոլիզմ» ու «դիրիժիզմ»:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3098

Մեկնաբանություններ