ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Այլևս նոր բացահայտումների իմաստ չկա

Այլևս նոր բացահայտումների իմաստ չկա
25.10.2024 | 17:06

Նիկոլը դավաճան է:

Նիկոլը ավելի դավաճան է:

Նիկոլը ամենադավաճան է:

Նիկոլը ծախել է Արցախը:

Նիկոլը թուրքի ընկերն է...

Այսպիսի բացահայտումները վաղուց արդեն բացահայտում չեն, մանավանդ որ, Նիկոլն ինքն է իր բերանով ասել այդ մասին, չի թաքցնում ոչ մի դավաճանական հանցանք։

Հիմա ուզում եմ հասկանալ այն մարդկանց, որոնք զօրուգիշեր խոսում են այդ հանցանքների մասին որպես դարակազմիկ բացահայտում ու բավարարվում են այդ բացահայտումներով. ի՞նչ են ուզում՝ խոսե՞լ, թե՞ մի բան անել այս երկրի համար։

Եթե խոսել, ապա անիմաստ է, քանի որ Հայաստանի բոլոր բնակիչները լավ գիտեն Նիկոլի և նրա թիմակիցների դավաճանության մասին։ Ով չի հանդուրժում այդ դավաճանությունը, պայքարում է, ով էլ հանդուրժում է և մնում Նիկոլի կողքին, բացահայտ ասում է, որ ինքն էլ է դավաճան։ Այլևս նոր բացահայտումների իմաստ չկա։

Իսկ եթե ուզում եք այս երկրի փրկության համար մի բան անել, ապա պետք է գործ անել։ Ժողովուրդը սպասում է ծրագիր ու հստակ քայլեր ունեցող մարդկանց, որոնք կպայքարեն ոչ թե իշխանության գալու, այլ երկիրը ոտքի հանելու համար։

Խոսեք, եթե ունեք ծրագիր։ Եթե չունեք ծրագիր, բայց պատրաստ եք միանալ այլոց ծրագրերին, մի կողմ դրեք ձեր ամբիցիաները, ձեր եսասիրական ձգտումները, դարձեք մեծ ծրագրի մի մասը, մասնակից եղեք, ոչ թե ապրեք առաջնորդի երազանքներով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 51761

Մեկնաբանություններ