ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ընդդիմությունը Հայրենիքի փրկության համար է պայքարու՞մ, թե՞ ավերակների վրա իշխանություն ունենալու

Ընդդիմությունը Հայրենիքի փրկության համար է պայքարու՞մ, թե՞ ավերակների վրա իշխանություն ունենալու
03.06.2025 | 11:18

Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակվելով՝ հեղափոխական զուգընկերները փորձում են «պերմանենտ հեղափոխություն» բեմադրել:

Թիրախը Եկեղեցին է, որովհետև 2018-ի թիրախները՝ հարուստները, հեղափոխական զուգընկերների օրթախներն են ու նրանց մուծվողները, ուստի նրանց դեմ հեղափոխական արշավ չեն կարող ծավալել: Հեղափոխական զուգընկերները միաժամանակ գիտակցում են, որ հերթական ընտրություններում հաղթել չեն կարող ու կրկնվելու է Գյումրիի սցենարը:

Դրա մասին գիտի նաև ընդդիմությունը:

Ամենայն հավանականությամբ Երկրորդ Նախագահը հենց այդ պատճառով է ցանկանում գործընթացները ձգձգել մինչև հերթական ընտրություն, որտեղ հույս ունի Վարդան Ղուկասյանի օրինակով ընդդիմադիրների շարքում առաջին տեղը զբաղեցնել ու մյուսներին ստիպել միանալ իր կամ իր ասած վարչապետի թեկնածուին:

Նիկոլը տեսնում է, որ տիտուլյար ընդդիմությունն իր դեմ ոչ փողոց է ցանկանում գեներացնել, ոչ էլ հակահեղափոխություն է փորձում նախաձեռնել: Իսկ փողոցից, հավատացեք, հեղափոխական զուգընկերները սարսափելի վախենում են, որովհետև գիտեն, թե դա ինչի է հանգեցնելու: ՈՒստի, քանի չկա փողոց գեներացնող, նրանք «պերմանենտ հեղափոխություն» բեմադրելու փորձեր են անելու՝ անաստվածներով, աղանդավորներով, հանրային այն տիղմով, որը պատրաստ է նաև իսլամ ընդունել, միայն թե լափամանից չզրկվի:

Իր հերթին Եկեղեցին, կարծես, հասկացել է, թե քամին որտեղից է փչում և փորձում է առճակատման չգնալ, ամեն գնով խուսանավել (ինչպես միշտ):

Ստացվում է, որ եթե հեղափոխական զուգընկերներին օդ ու ջրի նման անհրաժեշտ է սրել իրավիճակն ու ցանկացած թիրախի դեմ «պերմանենտ հեղափոխություն» խաղալով՝ վերակենդանացնել ամբոխի անասնական բնազդները, ապա տիտուլյար ընդդիմությանն անհրաժեշտ է Նիկոլին գրողի ծոցն ուղարկելու խնդրի լուծումը հասցնել մինչև 2026 թվականի ընտրություն:

Եվ, հենց այստեղ է թաքնված ամենամեծ վտանգը՝ ի՞նչ երաշխիք կա, որ չի կրկնվելու 2021-ի ստորացուցիչ արդյունքը կամ ինչ երաշխիք կա, որ 2026-ի հունիսի դրությամբ հեղափոխական զուգընկերները Հայաստանի կեսը հանձնած չեն լինելու: Ի վերջո, հարցադրումը պետք է շատ կոնկրետ դրվի՝ ընդդիմությունը Հայրենիքի փրկության համար է պայքարու՞մ, թե՞ ավերակների վրա իշխանություն ունենալու:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3482

Մեկնաբանություններ