ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Բաքուն հող է պարարտացնում Սյունիքում սեփական ներկայության ընդլայնման միջազգային լեգիտիմացման համար

Բաքուն հող է պարարտացնում Սյունիքում սեփական ներկայության ընդլայնման միջազգային լեգիտիմացման համար
15.08.2025 | 20:29

Պետք է առնվազն անհույս նեոլիբերալ լինես, որպեսզի հավատաս այն պնդումներին, որ «Թրամփի երթուղին» թույլ կտա էապես բարձրացնել Հայաստանի անվտանգությունը: Հաճախ է խոսվում այն մասին, որ թեև Վաշինգտոնը ռազմական ներկայություն չի ունենա Սյունիքում, սակայն ամերիկյան կապիտալը թույլ չի տա այստեղ որևէ էսկալացիա՝ սեփական կայունության ու անվտանգության ապահովման նպատակով:

Տեսականորեն ամեն ինչ ճիշտ է:

Սակայն «գետնի վրա» ունենք ճիշտ հակառակ պատկերը:

Եթե այս մոտեցումն աշխատեր, ապա նույն արևմտյան կապիտալի առկայությունը կզսպեր Նիգերում, Սուդանում, Թայլանդում և բազմաթիվ այլ «եռման կետերում» տարատեսակ հակամարտությունների զարգացումը:

Հեռու չգնանք:

2005 թ. մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Ոսկանանը հայտարարեց, որ Բաքու-Թբիիսի-Ջեյհան նավթամուղի գործարկումը բացառում է Արցախյան հիմնահարցի ռազմական լուծումը: Նրա պնդմամբ՝ տարածաշրջանում լայնամասշտաբ զինված հակամարտություններն այլևս քիչ հավանական են: Այս հայտարարության կոնցեպտուալ հիմքը նույնն է՝ «միջազգային կապիտալը թույլ չի տա»:

Դժվար չէ կռահել, թե ինչ դեր ունեցավ այդ նավթամուղը, ինչպես նաև 2020 թ.-ին շահագործման հանձնված «Հարավային գազային միջանցքը» միջազգային պրոադրբեջանական լոբբիստական համակարգի ձևավորման և, ի վերջո, Արցախի հայաթափման գործում:

Այժմ էլ «Թրամփի երթուղու» առանցքային շահառուն՝ Բաքուն, փորձում է ներկայացնել նոր հաղորդակցությունը որպես Արևմուտքը Արևելքին կապող կարևոր հանգույց՝ դրանով իսկ հող պարարտացնելով հետագայում Սյունիքում սեփական ներկայության ընդլայնման միջազգային լեգիտիմացման համար:

Դա, իր հերթին, լիովին տեղավորվում է արևմտյան մի շարք դերակատարների, ինչպես նաև Անկարայի ու Թել-Ավիվի՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակը փոխելուն ուղղված նկրտումների մեջ:

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 17540

Մեկնաբանություններ