Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լիբերալ-դեմոկրատական անմտություններով հագեցած կառավարման արդյունքը

Լիբերալ-դեմոկրատական անմտություններով հագեցած կառավարման արդյունքը
20.10.2026 | 18:06

Ֆրանսիայում և Իտալիայում տեղի ունեցող իրադարձությունները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ հասարակական կարգի և պետության կայունության տեսանկյունից և տվյալ կոնկրետ պայմաններում գոյություն ունի մարդկանց ազատության և իրավունքների մի օպտիմալ չափ, որը կոմպրոմիսային է մարդկանց կյանքի որակի ու պետության հզորության առումով։

Բայց դա էլ ենթադրում է համապատասխան որակներ և՛ հասարակ մարդկանց, և՛ վերնախավի ու իշխանության մոտ։

Այստեղ կարևոր է հասկանալ, որ տարբեր տնտեսական, բարոյահոգեբանական ու մենթալիտետային պայմաններում մարդկանց ազատության ու իրավունքի այդ ռացիոնալ մակարդակը գտնելը միաժամանակ հետապնդում է երկու նպատակ՝ մարդկանց կյանքի հնարավորինս բարձր որակ և պետականության առավելագույն հզորություն՝ միջազգային կյանքում մրցունակ լինելու համար։

Մյուս կողմից էլ, մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ նման օպտիմումը կամ կոմպրոմիսը իշխանության և ժողովրդի միջև մի տեղ կունենա բռնատիրության տեսք, մի այլ տեղ՝ ավտորիտար կառավարման, մի այլ դեպքում էլ՝ դեմոկրատական հորջորջված կառավարման։

Ակնհայտ է նաև, որ գոյաբանական տեսակի մրցապայքարը բերել է նրան, որ մարդկային հասարակության զարգացման պրոցեսը ուղեկցվել է մարդկանց ազատության ու իրավունքի դանդաղ աճով, քանի որ նույն մրցապայքարը պահանջում էր հակամարտ կողմերի գործունեության էֆեկտիվության անընդհատ բարձրացում, որն էլ հնարավոր էր մարդկանց ազատություն, իրավունք ու գիտելիք տալով միայն։

Բայց, մյուս կողմից էլ, ինչպես ցանկացած աճի պրոցես, այնպես էլ մարդկանց ազատության և իրավունքների աճի պրոցեսը, ունեն վերին սահմաններ, որից հետո դրանց հետագա աճը այլևս չի նպաստում մարդկանց կյանքի որակի և պետության կայունության և հզորության աճին։

Ավելի կոնկրետ, ցանկացած աճի պրոցես ունի իր պոտենցիալն ու աճի վերին սահմանը, որին մոտենալիս այդ պոտենցիալը սկսում է սպառվել, որի արդյունքն էլ ազատության և իրավունքի դեպքում լինում է այն, որ իերցիայով շարունակվող դրանց աճը սկսում է հակասել հասարակական կյանքի հիմնական նպատակներին։

Հասարակական կյանքում այս ամենի արտահայտությունն էլ եղավ այն, որ կապիտալի անզուսպ աճի պահանջներին համապատասխան շարունակելով զարգացած կապիտալիստական երկրներում մարդկանց տալ ավելի մեծ ազատություն և իրավունքներ, որի սկզբնական նպատակը նրանց արտադրողականության աճն էր, այդ ամենը ունեցավ նաև կոնցեպտուալ հիմնավորման կարիք, որն էլ դասական դեմոկրատիայի հիման վրա ծնեց լիբերալ դեմոկրատիա կոչեցյալ դեկադանսային կամ անկումային տեսակի փիլիսոփայությունը, ըստ որի, մարդկանց ազատությունն ու իրավունքը բացարձակ կատեգորիաներ են, և դրանց աճի պրոցեսը պետք է շարունակվի։

Նման գաղափարի բացարձակացման տենդենցն էլ բերեց նրան, որ երեխան ընտանիքում ազատ է և ունի բոլոր իրավունքները, իսկ ծնողներն էլ իրավունք չունեն խառնվելու նրա կյանքին։

Նույնը տղամարդու և կնոջ հարաբերություններում ընտանիքի ներսում, հասարակական կյանքում և ամենուր՝ մինչև մարդկանց կյանքի կենսաբանական մակարդակ՝ սեռը փոխելու և ԼԳԲՏ փիլիսոփայության տեսքով։

Մի կողմ թողնելով այս ամենի կապը երկրագնդի գերբնակեցման պրոբլեմի հետ և կենտրոնանալով լիբերալ դեմոկրատիայի գաղափարախոսության հիմնական դրույթների բերած ազդեցությանը հասարակական կյանքի վրա, պետք է ասել, որ բարեկեցության, ազատության ու իրավունքի ավելցուկը մարդկանց մղում է ծուլության և դեպի անարխիան հակում ունեցող հասարակական վարքի, երբ հասարակությանը ոչինչ չտալով, նրանից պահանջում ես ամեն ինչ։

Եթե դրա վրա ավելանում է նաև լիբերալ-դեմոկրատական տեսակի անմտություններով հագեցած կառավարումը նշանակովի ու անճարակ իշխանությունների կողմից, ապա արդյունքը լինում է այն, ինչ որ տեղի է ունենում Ֆրանսիայում և Իտալիայում, որն էլ ավելի է բորբոքվում միգրանտների, չգիտես ում կամքով և ինչ նպատակով բացատրվող, ներկայությամբ։

Մի խոսքով, աշխարհի մի մասում շատ բարձր կենսամակարդակ, ազատություն և իրավունքներ ունենալ հնարավոր է միայն մնացած աշխարհում դրանք չունենալու հաշվին, որը հնարավոր էր միայն արևմտակենտրոն ուժային աշխարհում, որն էլ ուժային բազմաբևեռության պայմաններում, իր էությամբ մնալով նույնը, կունենա այլ բաշխվածություն ու պատկեր, քանի որ մարդու էությունն ինքը պատմության ամենակարևոր անփոփոխն է՝ կոնստանտը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 278

Մեկնաբանություններ