ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Այսօրվա դեբատի գլխավոր հարցն այն չէ, թե ով ում ինչ հարց կտա, այլ այն, թե ով ավելի շատ ժամանակ կունենա խոսելու ընտրողների հետ

Այսօրվա դեբատի գլխավոր հարցն այն չէ, թե ով ում ինչ հարց կտա, այլ այն, թե ով ավելի շատ ժամանակ կունենա խոսելու ընտրողների հետ
04.06.2026 | 12:28

Այսօրը՝ դեբատով և վաղը՝ հանրահավաքով լինելու են Փաշինյանի «ռևանշի» օրերը երեկվա հանրահավաքից: Այսօրվա Հ1-ի ավարտական բանավեճից առաջ՝ մեկ խորհուրդ իրական ընդդիմադիր թեկնածուներին։

Եթե դեբատների ձևաչափը կառուցված է այնպես, որ հարց ստացողը ստանում է լրացուցիչ եթերաժամանակ, բացատրության հնարավորություն և իր օրակարգը առաջ տանելու հարթակ, ապա ամենամեծ սխալը կարող է լինել Փաշինյանին հարցեր տալը։ Ուստի հարցեր տվեք միմյանց և ոչ Փաշինյանին՝ փորձելով գրավել և լցնել եթերաժամանակը, հետևաբար՝ ընտրողների ուշադրությունը ձեզանով, այլ ոչ՝ իրենով:

Դեբատներում ամենաթանկ ռեսուրսը սուր հարցը չէ՝ ժամանակն է։ Յուրաքանչյուր հարց, որ կտաք Փաշինյանին, փորձելով հարցով ջախջախել, մեղադրել կամ քաղաքականապես սնանկացնել նրան, հիշեք, որ հարցով տալիս եք նրան ևս մեկ հնարավորություն՝ գրավելու ուշադրությունը, վերահսկելու խոսակցությունն ու ժամանակը և կրկին ներկայացնելու իր նարատիվները։

Քաղաքական պայքարում նպատակը միշտ չէ, որ պատասխան կորզելն է։ Նպատակը լսարանի մտքում ձեր ուղերձը ամրապնդելն է։ Յուրաքանչյուր րոպե, որ խոսում է Փաշինյանը, այն րոպեն չէ, որ խոսում եք դուք։ Յուրաքանչյուր հարց կարող է վերածվել նրա հերթական ելույթի՝ հեևաբար՝ լսարանի վրա ազդեցություն ունենալու ժամանակի: Մի նվիրեք նրան այդ ժամանակը ձեր հարցով:

Մի՛ պայքարեք Փաշինյանի պատասխանների համար։ Պայքարե՛ք ձեր եթերաժամանակի համար։ Թող նա ինքն ապացուցի, բացատրի և արդարանա՝ առանց ձեր նվիրած լրացուցիչ րոպեների։

Այսօրվա դեբատի գլխավոր հարցը այն չէ, թե ով ում ինչ հարց կտա, այլ այն, թե ով ավելի շատ ժամանակ կունենա խոսելու ընտրողների հետ։

P.S. Ձևավորեք եթերում «փոխաջակցության դաշինք» և կտեսնեք, թե ինչպես է ձևավորվում հենց եթերում «կոնսենսուս մինուս 1»-ը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 139

Մեկնաբանություններ