Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. «Ծառաբնակներն» իջան, մենք նորից բարձրացանք «ծառը»

Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. «Ծառաբնակներն» իջան, մենք նորից բարձրացանք «ծառը»
09.03.2013 | 13:01

Ոմանք իրենց թույլ են տալիս ասել, թե «Պետությունների Մարդ դառնալը պետք է կատարվի էվոլյուցիոն ճանապարհով»: Ա՛յ քեզ անհեթեթություն:
Այդպես որ լիներ, հիմա մենք, հույները, եգիպտացիներն ու էլի մի քանի հնագույն ժողովուրդներ պետք է հասած լինեինք մյուսների համար անհասանելի բարձունքների:
Բա, մենք որ քաղաքակիրթ էինք ու պետություն ունեինք, ո՞նց եղավ, որ ծառաբնակներն իջան, մեզանից առաջ անցան ու հիմա դիտորդաբար գալիս ու գնահատում են, թե ինչու ենք մենք նորից «ծառերի» վրա բարձրացել:

Դիտվել է՝ 9128

Մեկնաբանություններ