Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատը լինի

Չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատը լինի
18.11.2024 | 16:22

Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք՝ «ավելի հավասար են»։

Զօրօրինակ, Կարեն Անդրեասյանը։

Նա ոչ միայն կարիերիզմի ու անսկզբունքայնության գրոսմայստեր է, այլև դեմագոգիայի գծով օլիմպիական չեմպիոն։

Թե բա՝ «ստիպված եմ եղել դիմել վիրահատական միջամտությունների»…

Ի՞նչ է «վիրահատական միջամտությունը»։

Չարիքը կոշտ ձևով հեռացնելու գործողություն։

Իսկ դու՞ ինչ ես արել։

Հեռացրել ես լավագույններին, իսկ վատագույններին չես կպել։

Անուննե՞ր։

Դատավոր Զարուհի Նախշքարյան, դատավոր Դավիթ Հարությունյան, դատավոր Արշակ Վարդանյան, և այլն, և այլն, և այլն։

Կարճ ասած, սա այն քիչ դեպքերից է, որ ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատը լինի։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 3435

Մեկնաբանություններ