Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Նոր Հայաստանում աստիճանաբար հաստատվում է սահմանադրական անարխիա

Նոր Հայաստանում աստիճանաբար հաստատվում է սահմանադրական անարխիա
22.11.2024 | 18:51

Այսօրինակ ձևակերպմամբ հասարակարգ մարդկության պատմության մեջ չի եղել:

Հավելվածների SMS-ներով կադրային փոփոխություններ, գործադիրի ուղիղ միջամտություն օրենսդիր և դատական իշխանությունների գործերին, չվերահսկվող քրեածին իրավիճակ, համատարած փոխադարձ ատելություն, իշխանության և քաղաքացիների անհաշվետու (բեզատչոտնիկ) գործելաոճ, համաժողովրդական հիստերիա:

Եվ, այս բոլորը Սահմանադրության և օրենքների առկայության պայմաններում:

Դասականները, օրինակ, Իմանուիլ Կանտը, անարխիան դիտարկել են, որպես օրենք և ազատություն առանց իշխանության:

Եվ, մինչ օրս որևէ դասականի մտքով չի անցել անարխիան դիտարկել իշխանությունով, սակայն առանց օրենքի և ազատության:

Ըստ էության, հենց դա է սահմանադրական անարխիան, որն աստիճանաբար հաստատվում է Նոր Հայաստանում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3786

Մեկնաբանություններ