Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ամոթ ձեզ, ծամածռվող ստրուկներ

Ամոթ ձեզ, ծամածռվող ստրուկներ
19.12.2024 | 08:46

Երբ կյանքիդ մայրամուտին ինքդ թքում ես քո կյանքի, քո ստեղծագործությունների, գրածդ գրքերի, վրձնած կտավների, երկնած երաժշտության, առհասարակ վաստակիդ վրա, զուտ թանկ ու ճոխ թաղվելու, հետմահու ևս օգտվելու համար, դու, ուրեմն չունես անուն, չունես ստեղծագործություն, չունես արժանապատվություն։ Դավաճանի,երկիրը կործանման տանողի հետ շփվել ու ծռվել նրա առաջ։ Էս ի՜նչ եք դուք։

Հայ մտավորական, դասախոս, երգահան, նկարիչ, գրող ստորաքարշ էս տեսակը չփոխվեց 1915-ից ի վեր, մնաց նույն ստորաքարշն ու ստորը, հպատակն ու ստրուկը։

Պետք է այրել ձեր ստեղծածը և խլացնել ձեր երաժշտությունը։

Ամոթ ձեզ:

Ծամածռվող ստրուկներ։

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ