«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Սրանց ո´չ պետականությունն է հետաքրքիր, ո´չ էլ ժողովուրդը

Սրանց ո´չ պետականությունն է հետաքրքիր, ո´չ էլ ժողովուրդը
19.06.2025 | 11:27

Գործող կառավարչի նպատակը երկրի կենսունակությունն ու դիմադրողականությունն ապահովող ինստիտուտների ու հեղինակությունների վերացումն է:

Գործողների կառավարելու և վերարտադրվելու միակ շանսը փլատակի վերածված Հայաստանն է, որտեղ առանց խոչընդոտի իշխանություն կիրացնեն:

Սրանց ո´չ պետականությունն է հետաքրքիր, ո´չ էլ ժողովուրդը:

Իրենց համար Հայաստանը զուտ տարածք է, իսկ ինքն այդ տարածքի կառավարիչը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1877

Մեկնաբանություններ