Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ռևանշ լինելու է

Ռևանշ լինելու է
13.09.2025 | 11:47

Երբ 44-օրյա պատերազմն ազերիների «հաղթանակով» ավարտվեց, Ալիև Իլհամն էլ զարմացավ, թե էս ոնց եղավ։

Բաքվի կենտրոնում, ինչպես հին Հռոմում, «հաղթանակի» շքահանդես սարքեց, ռազմավարը ցուցադրեց ու մինչև հիմա էլ գերեվարած Արցախի ԹԱԳԱՎՈՐնԵՐԻՆ, ԶՈՐԱՊԵՏՆԵՐԻՆ պատանդ է պահում։

Իլհամիկը գլխապտույտի մեջ ընկավ, մոռացավ հաղթանակը պարգևողներին ու հիմա եկել է ժամանակը գրպանի գարիները հաշվելու։

Ռևա՞նշ։

Իհարկե։

Անկախ մեր կամքից, լինելու է։

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 3809

Մեկնաբանություններ