Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Դու չես էլ պատկերացնում քո դատը

Դու չես էլ պատկերացնում քո դատը
19.09.2025 | 12:35

Նիկոլ Փաշինյան, լրագրողին ասում ես՝ թող փաստ բերողները գնան իրենց կոռուպցիոն հարցերի տակից դուրս գան։

Հիմա քեզ ուղիղ հարց.

- ԱՆԻՖ-ը հիմնադրել եք դուք, ղեկավարել է Ավինյանը, ըստ լրագրողների բերած ինֆորմացիայի մեծ գումար ԱՆԻՖ֊ից փոխանցվել է Ավինյանի կնգա ընկերուհուն։

Ի վերջո, ԱՆԻՖ-ի գործով մեղավոր չկա հա՞։

Ձեր իշխանության օրոք փողերի կորուստը հասցեատեր չունի՞։

Միայն երևութական բնութագի՞ր։

Ախր դու չես էլ պատկերացնում քո դատը։

Արա ԿԱՐԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3717

Մեկնաբանություններ