Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Իշխանությունը «ցնցված» է ընդդիմադիր համայնքի ղեկավարի սպանությունից

Իշխանությունը «ցնցված» է ընդդիմադիր համայնքի ղեկավարի սպանությունից
24.09.2025 | 11:10

Իզուր եք ցնցվում։ Դուք եք իրավապահ համակարգը վերածել միայն ձեր իշխանության պահպանման, ձեր ընդդիմադիրներին ճնշելու գործիքի։ Դուք եք անընդհատ իրավապահ համակարգ «բարեփոխում»՝ դրանից ոչինչ չհասկացող անհասկանալի կերպարների ներգրավմամբ։ Փողոցում տիրող քաոսը ձեր կառավարման անխուսափելի հետևանքներից մեկն է։

Ցնցվելու փոխարեն այս երկիրը հանգիստ թողեք, վերադարձեք ձեր սիրած փաբերի պատերի տակ։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3643

Մեկնաբանություններ