Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մինչև ե՞րբ

Մինչև ե՞րբ
04.10.2025 | 13:11

Ազգային ժողովում կապիտուլյանտը վախվորած, համարյա ամբիոնի տակից, փորձում է մեկնաբանել Ալիևին, ասում ա, Զանգեզուրի միջանցքը Հորադիզ֊ Զանգելան ճանապարհն ա, ադրբեջանցիները դա նկատի ունեն...

Մարդ ինչքան պիտի անամոթ, անպատկառ ու խարդախ լինի, որ բուն բովանդակությունը ծռի ու խոսքի մեջ նման լարախաղացության դիմի։ Ըստ երևույթին, նա իր սովորած-չսովորած տարիներին ոչ թե քաղաքագիտության կուրսերի է եղել, այլ քանդրբազության դասընթացների...

Ստի՞, թե Ալիևը Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունի Հորադիզ-Զանգելան միջանցքը։

Բա որ դա նկատի ունի, ինչու՞ ես ստեղ֊էնտեղ մղկտում, թե Ալիևը փոխադարձ պայմանավորվածությամբ ձեռք բերված բառապաշարը չի օգտագործում։

Իսկ գուցե ճիշտը հենց Ալիև՞ն է, ինչ ստացել է, մարդն էդ մասին էլ բարձրաձայնում է, թեկուզ և անունը լինի Թրամփի ճանապարհ։

Փաստը մնում է փաստ, որ 100 տարով 42 կիլոմետր երկարությամբ և 6֊7 կիլոմետր լայնությամբ ճանապարհ ես զիջում թշնամուն։

Հող ես տալիս, հող, առանց մի կրակոցի, առանց պատերազմի, առանց այն էլ մի գրպանաչափ հայրենիքի հողն ես տալիս թշնամուն։

Ո՞ր իրավունքով, ի՞նչ հիմքով, ու՞մ թելադրանքով։ Մանավանդ, որ թշնամիդ ասում է` էդ ճանապարհին հայի երես չպիտի տեսնեմ...

Քառասունչորսօրյա պատերազմը այս էլ հինգ տարի է ավարտվել է, բայց պերմանենտ գրավումները դեռևս շարունակվում են։

Մինչև ե՞րբ...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3841

Մեկնաբանություններ