Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Դա սեր էր, որ կարելի էր շոշափել

Դա սեր էր, որ կարելի էր շոշափել
30.12.2025 | 14:39

Բոլորս էլ գիտեինք, որ Ձմեռ պապը մանկապարտեզի էլեկտրիկ Կարոն ա, բայց դե, մեծերն էդքան բան էին անում, որ մենք ուրախանայինք, մենք էլ ցույց էինք տալիս, թե հավատում ենք ու ուրախանում էինք։ Սրտանց էինք ուրախանում։ Էլեկտրիկ Կարոն մեզ համար իսկական Ձմեռ պապից ավելի իսկական էր. նա Ձմեռ պապ չէր ծնվել, այլ դարձել էր՝ մեզ համար։ Ու նվերներն էլ երկնքից չէին ընկել, այլ մեր ծնողների աշխատած փողերով էին գնվել։

Մենք չէինք համարում, որ մեզ խաբում են։ Դա հոգատարության տեսակ էր, նրանք ուզում էին մեզ տոն նվիրել։ Պարզապես՝ մեծերը մոռացել էին մանկական հեքիաթի կանոնները ու լավ չէին խաղում, ու դրանից նրանց արածն ավելի կարևոր, ավելի արժեքավոր էր դառնում։ Դա սեր էր, որ կարելի էր շոշափել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 15248

Մեկնաբանություններ