Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մարտիրոս Սարյանի տարեդարձն է

Մարտիրոս Սարյանի տարեդարձն է
28.02.2026 | 14:41

Չարենցն ասաց՝ արևահամ, Սարյանը նկարեց արևահամ, Կոմիտասը երգեց՝ չինար ես, Սարյանը նկարեց չինար ես, սար ու ձոր, ծառ ու ծաղիկ նկարեց, անստվեր լույս ու արևից վառված ստվեր նկարեց, երկինք նկարեց, նուռ ու դեղձ նկարեց, գունավոր Հայաստան նկարեց, որ ուզում ես գրկես, արևոտ հեքիաթ նկարեց ու մեզ՝ հեքիաթի մեջ...

Էսօր Մարտիրոս Սարյանի տարեդարձն ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9086

Մեկնաբանություններ