Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Յուղ վառող» քաղաքապետն ու «յուղ վառող» մեքենաները

«Յուղ վառող» քաղաքապետն ու «յուղ վառող» մեքենաները
19.12.2024 | 11:09

Պարզվում է, որ Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է:

Օդի աղտոտվածության նման մակարդակի դեպքում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կրել դիմակ և տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում:

Պատճառները շատ են, բայց Երևանի քաղաքապետն էդ պատճառներից ընտրել է իր համար «ամենաանշառը»` «յուղ վառող» մեքենաներն ու ուզում է դրանց դեմ պայքարել:

Իհարկե, նա չի խոսելու ո´չ վայրենի շինարարության ու ոչ էլ հսկա ծառերը պստիկ սակուրաներով փոխարինելու մասին, քանի որ էդ ամբաղ-զամբաղ շինթույլտվությունները ստորագրողն ու ծառերի վերացման հեղինակը հենց ինքն է:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ այս կառավարության ղեկավարը տարիներ առաջ հայտարարել էր, թե մինչև 2020թ. հոկտեմբերի 10-ը Երևանում տնկվելու է 10 միլիոն ծառ` ի խորհրդանշումն 10 միլիոն հայության միասնության:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 2480

Մեկնաբանություններ