Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Սեպ մի խրեք Հայաստանի ու Սփյուռքի միջև

Սեպ մի խրեք Հայաստանի ու Սփյուռքի միջև
12.01.2025 | 10:50

Մի արեք նման բան, սեպ մի խրեք Հայաստանի ու Սփյուռքի միջև:

Վերջին օրերին աչքովս ընկավ մի քանի գրառում, թե բա՝ Հայաստանի հայեր, ի՞նչ եք մտածում, օգնություն ուղարկեք ամերիկաբնակ հայերին, իրենք 30 տարի ձեզ են օգնել և այլն:

Այն, որ մեր աշխարհասփյուռ հայությունն ամեն անգամ հայտնվում է դժբախտությունների կիզակետում, մեզ այլևս մտածելու տեղիք է տալիս՝ Հայրենիք վերադառնալու համար։ Պատերազմներ՝ Սիրիա, Լիբանան, Ուկրաինա, Ռուսաստան և այլուր, որտեղ կրկին հայությունն է տուժում, հիմա էլ այս գրողի տարած ամերիկյան հրդեհները։ Բայց այս դժբախտություններն այլ հարթակ տեղափոխելը, մեղմ ասած, տեղին չէ:

Աշխարհասփյուռ հայությունը երկար ու ձիգ տարիներ օգնել է իր պետությանը, պետականությանը, իր Հայրենիքին։ Ապրել են այլ երկրում, աշխատել, արարել, հարկ մուծել այլ երկրում, բայց նաև բաժին են հանել Հայրենիքին, իսկ Հայրենիքը ԲՈԼՈՐԻՆՍ է: Հայաստանում ապրող հային երեսով մի տվեք այդ օգնությունը, Հայաստանում ապրող հայն էլ իր զավակի կյանքով, իր կյանքով է պաշտպանում Հայրենիքը։ Դուրս եկեք այդ վտանգավոր, թշնամու համար ձեռնտու դիրքից, որը բաժանում, պառակտում է հայությանը: Աստված պահապան հային, աշխարհի որ անկյունում էլ լինի, իսկ մեր բոլորիս Հայրենիքին՝ հզորություն, որ էլ ոչ ոքի օգնության կարիքը չունենա, այլ ինքը օգնի իր զավակներին:

Հ․Գ․ Մեզ միասնություն է պետք, ոչ թե պառակտում:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2882

Մեկնաբանություններ