Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Այս պահին բոլորս մի բան ունենք անելու

Այս պահին բոլորս մի բան ունենք անելու
18.11.2024 | 10:21

Հոգեբանական զենքն ավելի ուժեղ է, քան ցանկացած այլ տեսակի զենք:

Սա միշտ պետք է հիշել, առավելևս, երբ փորձն արդեն առկա է՝ մեր սեփական ժողովրդի դեմ:

Այս պահին բոլորս մի բան ունենք անելու. ոգով ուժեղ մնացածներս պիտի շրջենք այդ զենքը մեր թշնամու դեմ, ընդ որում, ո՛ր պահին ներքին թշնամուն շարքից հանեցինք, դրանից մի քանի պահ անց արտաքինն անուժ է դառնալու:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4161

Մեկնաբանություններ