Ճաշից հետո մանանեխը ո՞րն է:
Կամ կռվից հետո բռունցք ճոճելը:
Առաջին դեպքում մանանեխի կծուն է քթերից դուրս գալիս, երկրորդ դեպքում անիմաստ տատանված օդն է բերան մտնում...
Հրապարակմանս երկրորդ մասը որոշել էի տեղադրել վաղը, բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Առաջին մասի հրապարակումից բառացիորեն վայրկյաններ անց ինքնահռչակ վարչապետը հերթական անպատասխանատու հայտարարությամբ իրազեկեց «թավշի» վերջնական ավարտի մասին՝ դրանով իսկ տալով սեփական հոգեբանական ու բարոյական ձևախեղման ամենացայտուն ապացույցը...
Կա մի կետ, որից հետո հիասթափությունը դադարում է լինել պարզապես քաղաքական զգացողություն։ Այն դառնում է հոգեվիճակ։ Դառնում է լուռ, ծանր բեռ, որը մարդն իր հետ տանում է աշխատանքի, տուն, ընկերների հետ հանդիպումների, նույնիսկ՝ քնի մեջ...
«Գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք, երանի դու սառը լինեիր և կամ տաք․ իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառը, հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից»։
(Հայտնություն 3։15-16)...
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են:
Ընդհանուր ելույթներ, հասցեական ու անհասցե կոչեր և ոչ մի կոնկրետ առաջարկություն: ՄԱԿ-ը, որպես միջազգային թիվ մեկ կառույց, կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը: Այն դարձել է պետությունների ղեկավարների հավաքատեղի, զրուցատաղավար, որտեղ դեռ ավանդույթի ուժով ձգտում են միջազգային պրոբլեմների համար համատեղ լուծումներ գտնել...