Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մեկը կողմ է, երեքը՝ դեմ

Մեկը կողմ է, երեքը՝ դեմ
09.09.2014 | 17:00

ԱԺ ոչիշխանական քառյակի այսօրվա հրավիրած նիստին լրագրողները ստիպված էին տևական ժամանակ սպասել ԱԺ ՀՅԴ խմբակցության մոտ: Նիստից հետո լրագրողներին քառյակի քննարկումների և օրակարգի մասին պարզաբանումներ ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ի՞նչ իմացանք լրագրողներս օրակարգի մասին: Սահմանադրական փոփոխություններին ՀՅԴ-ն կողմ է, մյուս երեք ուժերը տարբեր պատճառներով՝ դեմ: ՀՅԴ-ն խորհրդարանական կառավարման համակարգ է ուզում:
Կուտակային կենսաթոշակային պահումների հարցով ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն դիմում են Սահմանադրական դատարան, ՀԱԿ-ն ու «ժառանգությունն» էլ միանում են այդ նախաձեռնությանը:
Քառյակի ուժերն այցելել են ՀՀ սահմանամերձ գյուղեր և Լեռնային Ղարաբաղ: Հետևություն են արել այցից, որ պետք է սահմանապահ գյուղերն ամրագրվեն օրենսդրությամբ: Դրա համար պետք է պատրաստեն առաջարկություն և ներկայացնեն ԱԺ մեծամասնությանը:
Հաջորդ հարցը, որը մտահոգում է քառյակի ուժերին, «Նաիրիտ»-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն է, որն ամրագրված է նաև տասներկու կետերում:
Քառյակը մտադիր է նաև հանդես գալ օրենսդրական տարբեր նախաձեռնություններով: Մյուս մտահոգիչ կետը աղետալի չափերի հասնող արտագաղթն է, որի իրավիճակի և լուծումների փնտրտուքով քառյակը դիմել է ԱԺ նախագահին՝ կազմակերպելու խորհրդարանական լսումներ: Քառյակն ամփոփել է նաև տասներկու կետերից բաղկացած իր պահանջները:
Քննարկվել են նաև հանրահավաքի անցկացման ժամկետները, որի օրը պատրաստվում են հրապարակել առաջիկայում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ