Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ամենամյա Սուրբծննդյան տոնավաճառ

Ամենամյա Սուրբծննդյան տոնավաճառ
29.11.2014 | 23:48

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի նկարիչների միությունում (Աբովյան 16) կանցկացվի Երևանում միջազգային կանանց միավորման ամենամյա Սուրբծննդյան տոնավաճառը: Տոնավաճառի ընթացքում հավաքագրված գումարը կուղղորդվի Գորիսում կանանց համար աշխատելու հնարավորությունների ստեղծմանը: Կգնեն 20 ճախարակ, կանանց խմբի հետ կանցկացվեն բուրդ մանելու դասընթացներ` ստացված թելերով գորգեր գործելու հմտություններ ուսուցանելու նպատակով, ինչը հնարավորություն կտա զարկ տալու գորգագործության ավանդույթների վերածննդին, նաև խթանելու տարածաշրջանի զարգացումը:

Տոնավաճառի շրջանակում նախատեսվում է մանկական անկյուն, որտեղ երեխաները կարող են խաղալ, մուլտֆիլմեր դիտել և հանդիպել Ձմեռ պապին:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ