ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Սերժ Սարգսյանը հյուրընկալել է մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավար կազմի ներկայացուցիչների

Սերժ Սարգսյանը հյուրընկալել է մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավար կազմի ներկայացուցիչների
21.03.2015 | 12:27

Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է ռուսաստանյան լրատվամիջոցների ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինին, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի մեկնաբան Ալեքսանդր Մինկինին, ՌԴ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Լեոնիդ Մլեչինին, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Մարինա Զախարովային, ՌԴ ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանին, ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար Բորիս Րեզնիկին և էստոնական «Դելֆի» գործակալության գլխավոր խմբագիր ՈՒրմո Սոոնվալդին: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների շուրջ:
Հանրապետության նախագահը պատասխանել է նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային մարտահրավերներին ու միջազգային արդի խնդիրներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ