ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Վեհափառը դատապարտում է եթովպացի քրիստոնյաների սպանությունը

Վեհափառը դատապարտում է եթովպացի քրիստոնյաների սպանությունը
22.04.2015 | 13:44

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը երեկ ցավակցակագիր է հղել Եթովպիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Եթովպիայի պատրիարք և կաթողիկոս Աբունա Մաթիասին՝ Լիբիայում ծայրահեղականների կողմից եթովպացի քրիստոնյաների սպանության կապակցությամբ: Վեհափառը Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից վշտակցություն է հայտնել Մաթիաս պատրիարքին և Եթովպիայի ուղղափառ եկեղեցու հավատացյալներին:
«Այս օրերին, երբ մեր ազգը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և կոչ ուղղում միջազգային հանրությանը հաստատուն մնալ աշխարհում մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության գործում, խստագույնս դատապարտում ենք մեր քրիստոնյա եղբայրների զանգվածային սպանությունը և հորդորում բարի կամքի տեր բոլոր մարդկանց անհրաժեշտ միջոցները ձեռնարկել կանխարգելելու նման հանցագործություններն ու ոճիրները»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցագրում:

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ