ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը այցելել է հայկական եկեղեցի

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը այցելել է հայկական եկեղեցի
22.04.2015 | 13:59

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը երեկ այցելել է Ստամբուլի Սուրբ Գևորգ եկեղեցի: Նրան ուղեկցել է հունիսին Թուրքիայում անցկացվելիք նախագահական ընտրություններում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու Մարգար Եսայանը:
Թուրքիայի կառավարության անդամը անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահի ապրիլի 24-ի ուղերձին: «ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից Թուրքիան պոզիտիվ արձագանք է ակնկալում»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Բոզքիրը: 1915-ի իրադարձությունների շուրջ շարունակվող վիճաբանությունների առնչությամբ թուրք նախարարն ասել է. «Մեր նպատակը արդարացի և ընդհանուր հիշողությունն է»: Վոլքան Բոզքիրը վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վերջին հայտարարությունը որակել է Թուրքիայի Հանրապետության ամենակարևոր հայտարարություններից մեկն է: Ապրիլի 24-ին ընդառաջ՝ երկուշաբթի օրը տարածած հայտարարությունում Թուրքիայի վարչապետը, ցավակցություն հայտնելով, նշել էր. «Մենք համատեղ պատասխանատվություն ունենք մեզ բաժին հասած հարյուր տարվա վերքերը բուժելու և մեր մարդկային կապերը կրկին հաստատելու համար»։

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ